Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա. վարչապետ
«Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա: Կադրերը եթե փոխում ենք, ռեալ փոխում ենք, որպեսզի ինչ-որ խնդիր լուծենք,- «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով կադրային փոփոխությունների վերաբերյալ հարցին:
Հարցին, թե նոր կադրերն ի՞նչ սկզբունքով են ընտրվում, նա ասաց. «Պրոֆեսիոնալիզմ»:
Հնարավո՞ր է ընդդիմությանն էլ առաջարկեք որևէ պաշտոն, վարչապետն ասաց, «Եթե լավ մասնագետ լինի՝ ինչու ոչ»:
Հարցին՝ արդյո՞ք կոռուպցիայի դեմ պայքարելու եք Հովիկ Աբրահամյանի օրոք ստեղծած հակակոռուպցիոն խորհրդի միջոցով, վարչապետը պատասխանեց. «Այդ թվում: Ձեռնարկվելու են նաև այլ միջոցներ»:
Դիտարկմանը, թե այդ հանձնաժողովը ոչ մի հաջողության չի հասել, նա նշեց, որ չի հետազոտել, բայց չի կարծում, որ հաջողություն չկա: Ըստ Կարեն Կարապետյանի, կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել տարբեր տեղերից:
Խոսելով գազի ու էլեկտրաէներգիայի սակագներին մասին, կառավարության ղեկավարն ասաց, որ առաջարկել են սակագների մեթոդաբանությունը փոխել, տարանջել սոցիալապես անապահովին ոչ սոցիալապես անապահովից, կարող է որոշակի բիզնեսի ոլորտների համար, մասնավորապես ջերմոցային տնտեսություններ, վերամշակող ձեռնարկություններ, ստեղծել բարենպաստ պայմաններ:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի են էներգետիկայի և գյուղատնտեսության նոր նախարարները
- Տրանսպորտի և կապի նոր նախարար է նշանակվել
- Վաչե Գաբրիելյանը նշանակվեց փոխվարչապետ, Դավիթ Հարությունյանը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
- Վարդան Արամյանը նշանակվել է Ֆինանսների նախարար
- «Չե ՛մ հավատում». Կարեն Կարապետյանը՝ Արծվիկ Մինասյանին
- Նորանշանակ վարչապետի առաջին հանձնարարականները
- Մենաշնորհները միշտ չէ, որ վատ են. Կարեն Կարապետյան
- Ռեալ՝ մեր տնտեսության վիճակը շատ ծանր է. նորանշանակ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան