Սերժ Թանկյանի յուրահատուկ շնորհավորանքը
Հայազգի աշխարհահռչակ երաժիշտ, «System of a down» ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը Twitter-ի իր միկրոբլոգում յուրահատուկ կերպ է շնորհավորել Հայաստանի անկախության 25-ամյակը:
«Այսօր Հայաստանի անկախության 25-ամյակն է: Եկեք տոնենք ու աշխատենք հավասար և արդար Հայաստան ստեղծելու ուղղությամբ», -գրել է աշխարհահռչակ երաժիշտը: Շնորհավորանքի հետ զուգահեռ նա տեղադրել է ստորագրահավաք-խնդրագրի հղում:
«Բոլոր հայերս՝ Հայաստանում և Սփյուռքում, հավաքական կերպով կողմնակից ենք Հայաստանում արդարության անհապաղ հաստատմանը: Մենք ասում ենք ոչ համակարգային կոռուպցիային, մենաշնորհներին, դատական անհավասարությանը, ոստիկանական բռնությանը, անհավասար իրավունքներին և ասում ենք այո մարդու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ազնիվ ընտրություններին, ազատ մամուլին և ժողովրդավարական փոփոխություններին», -ասված է Թանկյանի տարածած խնդրագրում:
Ստորագրահավաքին միացել են հիմնականում Հայաստանից դուրս ապրող հայ մտավորականներ՝ Վահե Բերբերյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան, Ալեքսիս Օհանյան, Անդրանիկ Գզիրյան և այլք: Հայաստանից ստորագրահավաքին միացել են Հասմիկ Պապյանը և Հրանտ Թոխատյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան