Թոնի Բլերը փակում է իր քոնսալթինգային բիզնեսը
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը հայտարարել է, որ փակում է սեփական քոնսալթինգային բիզնեսը՝ Tony Blair Associates ընկերությունը և դրա հետ կապված Firerush ու Windrush վենչուրային կառույցները: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Բլերի խոսքերով՝ մտադիր է կենտրոնանալ ոչ առևտրային գործունեության վրա և դրա համար պատրաստ է ծախսել Tony Blair Associates ընկերության վաստակած բոլոր միջոցները:
«Եկամուտ ստանալու համար ես կպահեմ քոնսալթինգային նախագծերից միայն մի փոքր մասը, բայց ժամանակիս 80 տոկոսը կտրամադրվի ոչ կոմերցիոն հատվածում անհատույց աշխատանքին»,- հայտարարել է նախկին վարչապետը:
Թոնի Բլեերը քոնսալթինգային բիզնեսով զբաղվել է քաղաքականությունից հեռանալուց հետո: Նրա բիզնեսը ներառում է շուրջ 200 աշխատակից աշխարհի 20 երկրներում: