ԱԺ նախագահ. Համաներման հարցի վերաբերյալ քննարկման չեմ մասնակցել
«Բոլորս էլ մեր մեղքը զգում ենք, որովհետև ժամանակին մտածել ենք, որ ամենա-ամենալավը պիտի լինի Հայաստանի համար, և մեզանից հետո էլ մարդիկ պիտի գան, էլի մտածեն, որ ավելի ու ավելի լավը լինի Հայաստանի համար»,- «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք անկախության հարցում զգում եք թերացումներ և այդ թերացումներում ձեր մեղքի բաժինն ունե՞ք:
Ըստ ԱԺ նախագահի, անկախությունը մեծագույն ձեռքբերումն է:
Դիտարկմանը, թե ձեր ընդդիմախոսներն ասում են, որ համաներում չեղավ և Անկախության 25-րդ տարեդարձն Արցախի համար պայքարած մարտիկները բանտերում եմ դիմավորում, Գ. Սահակյանն ասաց. «Դե ընդդիմախոսներ են, մի բան պիտի ասեն, նրանք էլ են քաղաքականության մեջ: Հենց նրա համար են ընդդիմախոսներ, որ մեզ միշտ քննադատեն, բայց որքան է ճիշտ, որքան է ամեն ինչը ճիշտ ներկայացվում, դա կամ հիմա, կամ ժամանակն ինքը կպարզի»:
Պատասխանելով հարցին, այսինքն համաներում չի լինելո՞ւ, որովհետև խոսակցություններ կան, որ սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովում քննարկվելու է համաներման հարցը, Գ. Սահակյանն ասաց. «Այս պահին նման քննարկման ես չեմ մասնակցել: Սեպտեմբերի 26-ին հրավիրվելու է արտահերթ նիստ սովորական օրինագծեր քննարկելու համար»:
Հարցին՝ տեսնո՞ւմ եք Շանթ Հարությունյանին, Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու անհրաժեշտություն, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես բոլորին էլ տեսնում եմ, որ ինչ-որ ժամանակ պիտի ազատվեն: Ինչ մնում է գնահատականներին, դա միայն ես չպիտի տամ, այլ ինքը ժամանակը կտա այդ գնահատականը»:
Խոսելով կադրային փոփոխությունների մասին, պատասխանելով հարցին, թե նորանշանակ նախարարները ձեզ ծանո՞թ են, ԱԺ նախագահն ասաց, որ որոշները շատ ծանոթ են, որոշների կենսագրությունը գիտի. «Որոշ չափով, ինչքան ինձ հայտնի է, փորձառություն ունեն, գտնում եմ, որ առաջիկայում հնարավոր կլինի որոշակի փոփոխության ենթարկել մեր երկրի տնտեսությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին