Անտոնիո Կոնտե. «Ֆաբրեգասը փայլուն կատարեց իր աշխատանքը, երբ «Չելսին» նրա օգնության կարիքն ուներ»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Լեստերի» հետ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակի հանդիպումից հետո առանձնացրել է կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին։ Նա դուբլ է ձևակերպել, իսկ «Չելսին» հաղթել է 4։2 հաշվով։ Մասնագետը շեշտել է, որ ցանկանում է թիմում առողջ մրցակցություն տեսնել։
«Գոհ եմ Սեսկի խաղից,- Կոնտեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Մարզումների ժամանակ տեսնում եմ նրա անփոփոխ պրոֆեսիոնալ վերաբերմունքը գործի նկատմամբ, և այսօր նա գերազանց հանդիպում անցկացրեց։ Երբ նրա օգնությունը թիմին պետք էր, նա փայլուն կատարեց իր աշխատանքը։ Ես նրա մեջ գնահատում եմ դա։ Ուզում եմ նման վերաբերմունք տեսնել բոլորի կողմից։ Ինձ թիմում առողջ մրցակցություն է պետք, ինչն ինձ հնարավորություն կտա յուրաքանչյուր խաղի համար ընտրել լավագույններից լավագույնին։ «Արսենալի» հետ խաղում բոլոր խաղացողներն էլ խաղադաշտ մտնելու հնարավորություն ունեն։ Նրանք 3 օր ունեն, որպեսզի ցուցադրեն իրենց մարզավիճակը մարզումների ընթացքում ու համոզեն ինձ, որ արժանի են՝ հայտնվելու մեկնարկային կազմում։ Ես ուզում եմ հաղթել, և ինձ համար կարևոր չեն նրանց անունները, ովքեր հաջողություն կբերեն ակումբին։ Եթե իմ ֆուտբոլիստը խաղադաշտ է մտնում, նա պետք է ապացուցի, որ ես իր ընտրության հարցում չեմ սխալվել»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա