ԲՀԿ-ական թեկնածուի որդու մահը որևէ կերպ կապված չէ Գյումրու քաղաքական գործընթացների հետ. Գլխավոր դատախազ
«Այս պահին հավաքված բավարար օբյեկտիվ տվյալները հիմք են տալիս խոսել ինքնասպանության մասին», -այսօր մեկնաբանելով Գյումրիում ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նա տեղեկացրեց, որ ողջ գիշեր կատարվել են օպերատիվ, քննչական միջոցառումներ:
«Ձեռնարկված միջոցառումները, հատկապես Վարդևան Գրիգորյանի որդու շրջապատի, մերջձավորների հարցաքննությունները թույլ են տալիս նաև հետևության հանգել, որ դա որևէ կերպ կապված չէ Գյումրիում ընթացող քաղաքական գործընթացների հետ», -հայտարարեց դատախազը՝ ընդգծելով, որ քաղաքական ենթատեքստ չկա Արշակ Գրիգորյանի մահվան մեջ:
Ավելին, ըստ Դավթյանի, կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստը բացառող տեղեկություններ կան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ գլխի շրջանում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ա. Գրիգորյանի դիակը։
Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ ահազանգի հիման վրա ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը հրազենային վնասվածքն ստացել է իրենց առանձնատան նկուղում արձակված կրակոցի արդյունքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին (ինքնասպանության հասցնելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասերով (ապօրինի զենք կրելը)։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ թեկնածուի որդու մահվան դեպքով քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով
- Գյումրիում որոշ կուսակցություններ դադարեցրել են քարոզարշավը
- ԲՀԿ-ական թեկնածուի որդուն հրազենային վիրավորումով հայտնաբերել են իրենց տան նկուղում
- Գյումրիում սպանվել է ավագանու ԲՀԿ թեկնածուի որդին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին