Դոնարուման կերկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ
«Միլանի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագիրը միլանյան ակումբի հետ։ Ակումբի ղեկավարությունը պայմանավորվել է 17-ամյա դարպասապահի հետ։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Միլանյան ակումբի հետ երիտասարդ դարպասապահի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ. ամառը, սակայն կա մեկ նրբություն. Դոնարուման նոր պայմանագիր կարող է ստորագրել 2017 թ. փետրվարից ոչ շուտ։
Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է այդ տեղեկությունը։
«Դոնարուման կմնա «Միլանում»,- ասել է Ռայոլան։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա