Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը դուրս կգա վարձույթ Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Հարավային Ամերիկայում
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի հայ-ռուսական արտադրության «Երկրաշարժ» ֆիլմը, որը Հայաստանն առաջադրել է «Օսկար» մրցանակաբաշխության, դուրս կգա վարձույթ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Հարավայի Ամերիկայի երկրներում: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է «Մարս մեդիա» կինոընկերությունը:
Ֆիլմը ռուսական վարձույթում կլինի դեկտեմբերի 1-ից:
«Ֆիլմի նկատմամբ մեծ հետաքրքրություն է եղել ֆիլմերի ամենամեծ TIFF շուկայում, որը կայացել է Տորոնտոյում: Կինոշուկայի արդյունքներով, վարձույթի իրավունք են ձեռք բերել Ճապոնիայի, Պերուի, Կոլումբիայի, Էկվադորի, Մալազիայի, Վիետնամի, Թայվանի, Բոլիվիայի, Հարավային Կորեայի ներկայացուցիչները»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Հետաքրքրությունը կինոնկարի նկատմամբ շատ բարձր է, դա մենք նկատել ենք Կաննի կինոշուկայում, որտեղ անկացրել ենք «Երկրաշարժ» ֆիլմի փակ դիտում: Տորոնտոյի արդյունքներից մենք շատ գոհ ենք և այժմ սպասում ենք նոյեմբերին, երբ Լոս Անջելեսում կբացվի American Film Market-ը և սկսվի ֆիլմի հիմնական վաճառքը ողջ աշխարհում»,-ասել է ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը:
«Երկրաշարժ» ֆիլմի սցենարի հեղինակներն են Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին, Արսեն Դանիելյանը: Ֆիլմը պատմում է 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասի: Կինոնկարի գործողությունները ծավալվում են Լենինականում: 1988 թվական դեկտեմբերի 7-ին ժամը 11 անց 41րոպե 22,7 վայրկյանին ցնցվեցին Հայաստանի հյուսիսային շրջանները:
Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ:
Հարակից հրապարակումներ`
- «Երկրաշարժ»-ը օսկարակիր լինի, Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր հաղթանակը կլինի
- ««Երկրաշարժ» ֆիլմը հայ ժողովրդի խայտառակությունն է». մասնագետները՝ այս ու մյուս թեկնածու ֆիլմերի մասին
- «Օսկար»-ի է ներկայացվելու «Երկրաշարժ» ֆիլմը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին