Մադամ Տյուսոյի թանգարանն առանձնացրել է Ջոլիի և Փիթի մոմե արձանները
Լոնդոնում Մադամ Տյուսոյի թանգարանի աշխատակիցները բաժանել են դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի մոմե արձանները՝ նրանց ամուսնալուծության մասին հայտարարությունից հետո: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Նրանց արանքում կանգնեցրել են դերասան Ռոբերտ Պատինսոնի արձանը: Թանգարանի աշխատակիցները Թվիթերում լուսանկար են տեղադրել:
Նրանց մոմե արձանները հայտնվել էին թանգարանում 2013-ին: Դրանցից յուրաքանչյուրն արվել էր առանձին, արձանները միմյանց կպած չէին՝ ուղղակի կողք-կողքի էին դրված:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան