Զորահանդեսում ներկայացված զինատեսակները Հայաստանինն է. Մովսես Հակոբյան
Այսօր Հանրապետության հրապարակում զորահանդեսի ժամանակ ցուցադրված ռազմական տեխնիկան Հայաստանինն է,- այսօր «Անկախության սերունդ» տոնական միջոցառման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը.-Եթե մասնակցել է մեր զորահանդեսին, ուրեմն մեր սեփականությունն է:
Նշենք, որ այսօր զորահանդեսում ցուցադրվեց նորագույն զինտեխնիկա՝ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը, «Էլբրուս» համալիրները (ինդեքսը՝ 9К72), «Սմերչ» ռեակտիվ համազարկի կայանքները, «Բուկ» զենիթա-հրթիռային համալիրը:
Հակոբյանը տեղեկացրեց, որ զորահանդեսին ներկայացված զինտեխնիկայի շարքում կային այնպիսիները, որոնք ձեռք էին բերվել Ռուսաստանից 200 մլն դոլար վարկային պայմանագրի շրջանակներում և կային նաև այնպիսիները, որոնք գնվել են Հայաստանի բյուջեի միջոցներով:
«Ցանկացած զինատեսակ, որը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետությունը, ձեռք է բերում, որպեսզի իրականացնի երկրի անվտանգությունը», -հավելեց պարոն Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան