Մոսկվայում ոստիկանությունը թույլ չի տվել «Յանդեքս տաքսիի» սակագնի փոփոխման դեմ բողոքի ակցիա անցկացնել
Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները արտոնված չլինելու պատճառով թույլ չեն տվել քաղաքի կենտրոնում «Յանդեքս տաքսի» ծառայության սակագների փոփոխման դեմ բողոքի ակցիա անցկացնել:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, տաքսիստներն իրենց մեքենաներով հավաքվել են Թիմուր Ֆրունզեի անվան փողոցում, սակայն ոստիկանության ծանուցումից հետո հեռացել են: Ծառայությունից նշել են, որ իրենց գրասենյակի դիմաց մի քանի մեքենաներ են հավաքվել:
«Տեղում են աշխատել են ոստիկանության ներկայացուցիչներ, ովքեր ստեղծած իրավիճակում օպերատիվ կերպով գործել են»,-նշել են ծառայությունից:
Ավելի վաղ հայտարարվել է, որ ծառայությունն իջեցնում է նվազագույն գինը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան