Ադրբեջանական ակումբը զառանցո՞ւմ է, թե՞ իսկապես խաբված է
Ադրբեջանական «Շահդահ» ֆուտբոլային ակումբն ընկել է զավեշտալի պատմության մեջ: Պարզվել է, որ վերջերս ձեռք բերած նիգերիացի ֆուտբոլիստ Վիկտոր Էմանայոն խաբել է տարիքը: Անձնագրային տվյալների համաձայն` նիգերիացին 23 տարեկան է, սակայն ակումբը ենթադրում է, որ նա 40 կամ ավելի տարեկան է: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Էմանայոն զարմացած է և բոլոր այս մեղադրանքներն անհիմն է համարում: Նա հայտարարել է, որ խաբեբա չէ:
«Ինչպե՞ս կարելի է հայտարարել, որ ես 23 տարեկան չեմ, դատելով արտաքինից: Ես խաբեբա չեմ»,- ասել է նիգերիացին:
Այս առիթով տարբեր խոսակցություններ են սկսվել ու տարբեր վարկածներ առաջ քաշվել: Նշվում է, որ, հնարավոր է, Էմանայոն հազվադեպ հանդիպող հիվանդությամբ է տառապում: Մասնագետներն էլ սկսել են փորփրել համացանցը և գտել են տեղեկատվություն, որտեղ նշվում է, որ նիգերիացին 28 տարեկան է, բայց, նման ձևով, նա կարող էր մի քանի անգամ փոխել տարիքը:
Իրականում քանի՞ տարեկան է Էմանայոն, դժվար է ասել: «Շահդահն» արդեն զղջում է նման ձեռքբերման համար, քանի որ կարծում էր, որ գնել է «երիտասարդ ու հեռանկարային» ֆուտբոլիստի: Իսկ ահա Էմենայոն, ում շուրջը նման սկանդալ է հասունացել, դժվար թե այսքանից հետո կարողանա ցուցադրել իր խաղային հատկանիշները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա