
Յուրա Մովսիսյանի գործակալը բանակցություններ կվարի «Սպարտակի» հետ
Վարձավճարով «Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես եկող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մակքեյբը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո բանակցություններ կվարի Մոսկվայի «Սպարտակի» հետ: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:
«Սպարտակը» Մովսիսյանին վարձավճարով տվել է «Ռեալ Սոլթ Լեյթին»` այս տարվա հունվարի 15-ին: Համաձայնագիրը նախատեսված է մեկ տարով և կավարտվի 2016 թ. դեկտեմբերի 1-ին:
«Սպասում ենք ՄԼՍ-ի մրցաշրջանի ավարտին, որից հետո բանակցություններ կվարենք մոսկովյան թիմի հետ: «Սպարտակը» լավ է հանդես գալիս, և Յուրան դրա համար շատ ուրախ է: Այլ տեղեկատվություն Մովսիսյանի վերաբերյալ չունեմ»,- ասել է գործակալը:
Հավելենք, որ ՄԼՍ-ի ներկայիս մրցաշրջանում Մովսիսյանը մասնակցել է 24 հանդիպման` դառնալով 9 գոլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին