Ալվարո Մորատա. «Ռեալը» միշտ իմ երազանքն է եղել»
Մադրիդյան «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան պատմել է, որ ամռանն իր ծառայություններով նաև «Չելսին» էր հետաքրքրված։
«Չելսին» հետաքրքրված էր իմ ծառայություններով։ Անտոնիո Կոնտեն արդեն ինձ հրավիրել էր «Յուվենթուս»։ Այն ժամանակ դա հիանալի առաջարկ էր։ «Չելսին» առաջարկում էր 70 մլն եվրո։ Ես կարող էի դառնալ իսպանացի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Բայց «Ռեալը» հայտարարեց, որ հույսեր է կապում ինձ հետ, իսկ դա միշտ իմ երազանքն է եղել»,- Մորատայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա