Աշոտ Մանուկյանն էներգետիկայի ոլորտի զարգացումը տեսնում է երեք ռազմավարական ուղղություններով
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը գործադիրի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր ղեկավարած ոլորտի զարգացմանը՝ նախանշեց երեք ռազմավարական խնդիր, որոնք պետք է իրականացնի գործունեության ընթացքում:
Առաջին ռազմավարական խնդիրն իր համար ատոմակայանի արդիականացման ծրագիրն է, որը մեկնարկել է սեպտեմբերի 20-ին:
«Երկրորդ խնդիրն ընդերքի համալիր հետազոտությունն է, երրորդն`ավելի արդիական և ժամանակակից արտադրող հզորությունների գործարկումը»,- ասաց նորանշանակ նախարարը:
Աշոտ Մանուկյանը նաև նշեց, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում կադրային որևէ փոփոխություն այս պահին չի իրականացնելու:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին