Տրանսպորտի և կապի նոր նախարարի ներկայացմանը Գագիկ Բեգլարյանը ներկա չի եղել
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին: Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը Վահան Մարտիրոսյանի ներկայացման միջոցառմանը ներկա չի եղել:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ Բեգլարյանի կատարած աշխատանքին անդրադարձ չկա:
Նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանի մասին վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ նա աշխատանքային մեծ փորձ ունի և կարող է այն հաջողությամբ կիրառել ոլորտում:
Անդրադառնալով գերատեսչության հիմնական գործառույթներին՝ վարչապետն ասել է, որ նախարարության առջև նոր ծրագրեր և խնդիրներ են դրվելու, և հույս է հայտնել, որ դրանք արդյունավետ կիրականացվեն:
Կառավարության ղեկավարը կարևորել է նաև վերահսկողությունն իրականացվող ծրագրերի նկատմամբ և նշել, որ ակնկալում է առավելագույնս թափանցիկ աշխատանք:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին