Դավիթ Ղուկասյանը NASA-ի հետ հետազոտում է սրտաբանական ռիսկերը դեպի Մարս թռիչքի ժամանակ
ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Համահայկական գիտական համաժողովը» այսօր Երևանում մի հաևրկի տակ էր հավաքել տարբերի երկրների հայազգի գիտնականների:
Մինչ համաժողովի բացումը, Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ մեծանուն հայ գիտնականները գիտելիքներով կփոխանակվեն, բաց դասախոսություններ կանցկացնեն, կմասնակցեն կլոր-սեղան քննարկումների:
«Երկօրա համաժողովի ժամանակ ՀՀ գիտական կազմակերպությունների երիտասարդ գիտնականները պոստերային ցուցադրման միջոցով կներակայացնեն իրենց գիտահետազոտական աշխատանքների արդյունքները: Հանդիպումների, քննարկումների արդյունքում ակնկալում ենք, որ կստեղծվի մի նոր կառույց՝ սփյուռքահայ գիտնականների մասնակցությամբ, ովքեր իրենց գիտական գործուներությամբ, ֆինանսական կարողություններով, լաբորատորիաներով կաջակցեն մեր գիտությանը, մասնավորապես երիտասարդ գիտնականների գործունեությանը»,-հայտնեց Գևորգ Վարդանյանը:
Նա նշեց նաև, որ այս օրերի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպում Հանրապետության նախագահի հետ:
Համաժողովի բացման արարողության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը իր խոսքում խիստ կարևորեց նման միջոցառումը. «Քանի որ մարտահրավերները շատ են և դրանք ուղեկցելու են մեզ երկար ժամանակ, մենք պարտավոր ենք ձևավորել մի միջավայր, որը արտադրանք ու արդյունք կտա մեր երկրին և մեր միջոցով՝ համաշխարհային քաղաքակրթությանը: Գիտակրթական նոր որակի ձևավորումն այսօր մեր առաջնահերթ խնդիրն է»:
Համաժողովի մասնակիցներից Բոսթոնի համալսարանի դասախոս, գիտնական Դավիթ Ղուկասյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ սրտաբանական հետազոտություններ է կատարում և համագործակցում է NASA-ի՝ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության հետ. «Ներկայումս հետազոտություններ եմ կատարում, թե տիեզերեգնացները ինչ սրտաբանական ռիսկեր կարող են ունենալ դեպի Մարս թռիչքի ժամանակ»:
Հայազգի գիտնականը հայ երիտասարդ գիտնականներին խորհուրդ տվեց շարունակել հավատալ իրենց կարողություններին, ունակություններին, միշտ առաջ նայնել և տեսնել որ լույս կա. «Գիտեմ որ շատ դժվար է այստեղ գիտության համար, ծանոթացել եմ աշխատանքային պայմաններին: Բայց անկախ ամեն ինչից, խորխուրդ եմ տալիս ինֆորմատիկայով զբաղվեն, դրա շնորհիվ կարող են շատ առաջ գնալ»:
Սեպտեմբերի 22, 23-ին անցկացվող «Համահայկական գիտական համաժողովը» կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո` Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ հետ համատեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին