![](https://panorama.am/news_images/550/1647106_1/68.thumb.jpg)
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը ելույթ են ունենում եվրոպական երկրներում
Բեռլինի ֆիլհարմոնիկ համերգասրահում այսօր կայանալու է Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի համերգը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Հրավիրված են պետական բարձրաստիճան այրեր, միջազգային պատվիրակություններ, դեսպանությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ, արվեստագետներ։ Այնուհետև Տիգրան Հեքեքյանին և իր սաներին սպասում են գերմանական ևս երկու քաղաքներում՝ Կարլսռուհե, Հալլե, ապա՝ Հոլանդիայում և Բելգիայում։ Այս մասին հայտնում են երգչախմբից:
Նշենք, որ Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգային շրջագայությունը մեկնարկել է սեպտեմբերի 17-ին Դանիայում: Երգչախումբն ելույթներով հանդես է եկել Կոպենհագենի Աստվածամոր տաճարում, Հերնինգի և Հասլեվի եկեղեցիներում։
Հյուրընկալվել են Հերնինգի քաղաքապետարանում, այցելելՄեծ Եղեռնի ժամանակ հազարավոր հայ որբերի ու կանանց փրկած Կարեն Յեպպեի ծննդավայր, հարգանքի տուրք մատուցել և երգել նրա պատվին տեղադրված հուշաքարի մոտ, եղել են նրան նվիրված թանգարանում։
Դանիայում հայկական երգչախմբի համերգները կազմակերպվել էին Դանիայում ՀՀ դեսպանության կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
![Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում](https://panorama.am/video_images/19/54165_1/f673396101549e_67339610154e1_thumb.thumb.png)
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում