Մարդուց խելոք են. Մեղվապահը՝ մեղուների մասին
«Մարդուց խելոք են», -ասում է Գորայք գյուղի բնակիչ 41-ամյա Կարեն Պետրոսյանը ու ծանոթացնում իր մեղուների հետ. «Սրանք գիտնականներ են»:
Գորայք գյուղի հենց սկզբնամասում է գտնվում Կարենի երկհարկանի տունը. երկու երեխաների հայրը ունի ավտոմեքենա, տրակտոր, զբաղվում է անասնապահությամբ, պահում մեղուներ: Եվ բացի այդ գյուղի միակ դպրոցում երեխաներին ծանոթացնում առողջ ապրելակերպի խիստ կանոններին:
Մեղուների փեթակները գտնվում են տան դիմաց, հողամասում, գեղեցիկ երիցուկների մեջ: Կյանքում պատահած մի դիպված Կարենին ստիպել է մեղուներ պահել ու հասկանալ՝ ինչպիսին են դրանք և ահա արդեն 14 տարի է՝ մեղուները նրա ընկերներն են:
«Մի անգամ ոտքիս մատը կծեցին, աչքս փակվեց, թունավորվեցի ու ես հենց էդ պահից որոշեցի մեղու պահեմ ու պահում եմ ոչ եկամտի համար: Առել եմ երկու արկղ, մի արկղը էն ժամանակ 100 դոլար էր ու էդպես շատացրի», -ասում է Կարենը:
Չի դժգոհում, ասում է, մեղուների տված բարիքը շատ օգտակար է, առողջարար, իսկ եթե մեղվին չեն խանգարում, ինքը հանգիստ աշխատում է ու ստեղծում այդ բարիքը:
«Կծում է էն ժամանակ, երբ կեր չի լինում, գողություն է կատարվում, երբ խանգարում ես», -նշում է Կարեն Պետրոսյանը:
Հասկացել է՝ մեղվի նման մաքուր արարած աշխարհում գոյություն չունի:
«Ակնամոմը, որը հենց փեթակի ներսում է, ախտահաման դեր է կատարում, և երբ մեղուն դրսից ներս է գալիս, քայլում է դրա վրայով ու ոչ մի վարակ չի բերում իր հետ փեթակ», -բացատրում է մեղվապահը:
Մեղուների մասին մեղվապահի փիլիսոփայությունը՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան