Մշակույթ 18:47 22/09/2016 Հայաստան

Պրահայի ճարտարապետական շաբաթում Հայաստանից երկու նախագիծ է ներկայացվելու

Պրահայում ամեն տարի անցկացվում է ճարտարապետության և քաղաքաշինության միջազգային փառատոն, որին Հայաստանն այս տարի արդեն չորրորդ անգամ է մասնակցելու: Բացի այդ, Հայաստանն իրավունք է ստացել հենց Հայաստանում անցկացնել նմանատիպ տեղական փառատոն,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ճարտարապետական շաբաթ» փառատոնի տնօրեն Տաթևիկ Զաքարյանը, ով Պրագայի փառատոնի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:

Նրա ներկայացմամբ, Երևանում կայացած «Ճարտարապետական շաբաթ»-ի շրջանակում ներկայացվել են Պրահայի ճարտարապետական շաբաթում Հայաստանը ներկայացնելու համար անցկացված մրցույթի մասնակիցները, ինչպես նաև նախորդ տարիների հաղթող նախագծերը։

Այս տարի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ը Պրահայում Հայաստանը ներկայացնելու հնարավորություն ստացավ Tim Flynn Architects –ի նախագծած Դիլիջանի միջազգային դպրոցը, և Լուսինե Բաղդասարյանի և Արամ Շահոյանի նախագծած ուղահայաց հողագործության կենտրոնի նախագիծը:

Տ. Զաքարյանի խոսքով, միջազգային ժյուրիին Հայաստանի կողմից ներկայացվել են տասից ավելի նախագիծ: Թեման՝ «Օրգանիկ քաղաք»: Միջազգային ժյուրին ընտրել է Tim Flynn Architects –ի նախագծած Դիլիջանի միջազգային դպրոցը, իսկ Լուսինեի և Արամի նախագիծն արժանացել է հատուկ մրցանակի Պրահայի փառատոնի կազմակերպիչների կողմից և ներկայացվելու է փառատոնի կատալոգում և գովազդային վահանակների վրա:

«Այսինքն այս տարի մենք երկու մասնակից ունենք»,- ընդգծեց նա:

«Օրգանիկ քաղաք»-ը կանցկացվի 2016 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 9-ը Պրահայի Մանես շենքում՝ մոդեռնիստական ժառանգության գոհար և ցուցահանդեսների ու միջազգային փառատոների անցկացման գլխավոր վայրերից մեկում: Ճարտարապետության և քաղաքաշինության միջազգային փառատոնը ներկայացնում է ժամանակակից աշխարհի ճարտարապետության, քաղաքաշինության, լանդշաֆտի, քաղաքի վերածնման և զարգացման օրինակներով ամենավառ նախագծերը:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է «օրգանիկ քաղաք»-ը, Տ. Զաքարյանն ասաց. «Արդյո՞ք քաղաքն ապրող օրգանիզմ է. «Նյու Յորք Թայմս»-ի հոդվածներից մեկում Ջոնահ Լեհրերն անդրադառնում է տեսական ֆիզիկոսներ Ջեֆրի Ուեսթի և Լուի Բետտենքուորթի աշխատանքին, որտեղ նրանք ձեռնամուխ են եղել գտնելու քաղաքային միջավայրի ֆենոմենի ետևում թաքնված դինամիկան: Արդյունքում պարզվեց, որ շատ ասպեկտներում քաղաքն ինչպես մի մեծ կենդանի օրգանիզմ լինի: Ճիշտ այնպես, ինչպես մեծ կենդանին մեկ կիլոգրամի դիմաց պահանջում է ավելի փոքր ռեսուրսներ, քան փոքր կենդանին, այդպես էլ քաղաքներն են. որքան ավելի մեծ են, այնքան ավելի արդյունավետ են և սպառում են ավելի քիչ ռեսուրսներ: Ձևաբանորեն՝ նմանությունն ամրապնդվում է: Ճիշտ ինչպես կենդանի էակը, քաղաքն աճում է, փոխանցում ինֆորմացիա, թափոններ արտանետում, գոյացնում (ի վերջո, փողոցներին մենք «զարկերակներ» ենք անվանում): Հետաքրքիր է՝ հետազոտությունները ցույց են տալիս նաև միանգամայն հակառակ փաստեր. քաղաքներն ամբողջովին տարբերվում են կենդանի օրգանիզմներից, որովհետև որքան մեծ են նրանք, այնքան արագ է կատարվում նրանց «նյութափոխանակությունը»` կյանքի ռիթմը, արտադրության ծավալը, հարստությունը, հանցագործությունները և այլն: Ավելին, այս արագ «նյութափոխանակությունը» նշանակում է, որ քաղաքի աճը սահմանափակված է միայն իր առկա ռեսուրսներով: Ինչևէ, սա է ամենակարևոր խնդիրը: Աշխարhում, որտեղ մարդկության ավելի քան 50 տոկոսն ապրում է քաղաքային վայրերում, մարդկության ապագայի համար շատ կարևոր է հասկանալ քաղաքի դինամիկան և դրա ադեցությունը հասարակական կյանքի վրա: Եթե քաղաքն իսկապես ապրող օրգանիզմ է, ապա ինչպե՞ս են ճարտարապետությունը, զարգացումը, քաղաքաշինությունը, ենթակառուցվածքներն ու տեղեկատվությունը պահպանում այս լողացող կյանքի տեսակը ողջ և առողջ: Ինչպե՞ս է քաղաքի ֆիզիկական տարածքը՝ օրգանիզմի հյուսվածքները, ազդում նրա բնակչության վրա: Եվ ամենակարևորը, ի՞նչ է մեզ պատմում այս օրգանիկ քաղաքն իր մասին:

Լուսանկարները՝Architecture week Yerevan ֆեյսբուքյան էջից: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:16
Լավրով. Մոսկվան Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման հարցում ոչ մեկի կողմը չի բռնում
Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվան որևէ մեկի կողմը չի բռնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև սովորական խոսակցություն էր. Գառնիկ Դանիելյանը՝ ԱԺ միջադեպի մասին
«Ելույթներից հետո սովորական խոսակցություն էր իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև, այլ մեկնաբանություններ չեմ ուզում տալ»,- լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:43
Այս տարի հրատարակվելու է հանրահայտ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը. Newmag-ի հիմնադիր
«Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների համար սպասված նորություն․ այս տարի հրատարակվելու է հանրահայտ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը։ Մխիթարյանը...
Աղբյուր` Panorama.am
15:25
Քննարկումներ են տեղի ունենում. Ալեն Սիմոնյանը՝ Մինսկի խմբի լուծարման մասին
«Քննարկումներ են տեղի ունենում։ Դուք ինքներդ էլ շեշտեցիք, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումն է տեղի ունենալու։...
Աղբյուր` Panorama.am
15:22
Թրամփը հրահանգել է, որ ԱՄՆ-ն լքի ԱՀԿ-ն
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման առաջին օրը հրահանգել է, որ ԱՄՆ-ն դադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է
Արմավիր քաղաքի Երևանյան և Թումանյան փողոցների խաչմերուկում hունվարի 20-ին, ժամը 8-ին  «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը...
Աղբյուր` Panorama.am
14:59
Նախ` եկեղեցականի շորեր հագած չի, արքեպիսկոպոս է. Գառնիկ Դանիելյանը զայրացել է
«Նախ` եկեղեցականի շորեր հագած չի, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանի և արքեպիսկոպոս Աջապահյանի մասին է խոսքը: Ամեն ինչը սկսվում էնրանից, որ դուք...
Աղբյուր` Panorama.am
14:51
Փաշինյանն ու կինը կողմ են տրանսպորտի թանկացմանը
Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը կողմ է Երևանում հանրային տրանսպորտի թանկացմանը, իսկ թանկացմանն ուղղված քննադատությունները հա...
Աղբյուր` Panorama.am
14:47
Օրենքով ամեն մարզպետ տեղակալ պետք է ունենար՝ պատասխանատու աշխարհազորի գծով, բայց 4 տարի է չկան. Գեղամ Մանուկյան
«Օրենքի նախագծերի փաթեթով  առաջարկվում աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, սահմանել նրա խնդիրները, դերը,...
Աղբյուր` Panorama.am
14:22
«Ես կարող եմ հաղթել ցանկացածին». Արման Ծառուկյանը չի բացառել, որ կմենամարտի Չենդլերի հետ
Խառը մենամարտերի ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը չի բացառել, որ իր հաջորդ մրցակիցը կլինի չեմպիոնի կոչման նախկին մրցակից ամերիկացի Մայքլ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ձեր մատը հօդս մի տնկեք. Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
«Պարոն Մանուկյան, երբ մտնում եք դահլիճ ու  ձեր գործընկերոջ ուղղությամբ ձեր ցուցամատը  վեր եք տնկում, դա ի՞նչ է...
Աղբյուր` Panorama.am
14:01
Հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 1-2 աստիճանով
Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:55
Լավրովը՝ Միրզոյանին. Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար
«Դիտարկում ենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Մենք ԵԱՏՄ-ն լքելու որևիցե միտում չունենք. Ալեն Սիմոնյան
«Այդ գործընթացը Հայաստանի ժողովրդի կամքն է, և մենք այդ  կամքը քննարկելու, քվեարկելու, որոշում ենք կայացնելու Ազգային ժողովում, դրանից...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մեկնարկել է Միրզոյան-Լավրով ընդլայնված կազմով հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։
Աղբյուր` Panorama.am
13:27
Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին թողած՝ ընկել է ժողովրդի երկու կոպեկի հետևից. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է  աղբարկղ նետել հայտարարգրման մասին օրենքը։ ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Իրավական աջակցության կարիք ունենք. Լրագրող Անի Գևորգյանի ահազանգը
«NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանն հազանգում է՝ իրավական աջակցության կարիք ունեն։ Բանն այն է, որ ԱԺ նիստի...
Աղբյուր` Panorama.am
12:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ «Արցախ» ասաց, ապա ուղղեց իր «սխալը»՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»
«Հետևում ենք դատավարությանը, գիտենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում,  բայց արձագանքելու որևէ բան չկա»,- լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:19
Պարո՛ն Խաչատրյան, մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում կպցնել. Լարված վիճակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության ներկայացրած թեկնածուին հղում կատարելն համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Բաբկեն Պիպոյան. Որքան էլ փորձեն մանիպուլացնել, ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ տրանսպորտն էականորեն թանկանում է
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տարածած տեսանյութում թոշակառուների...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում, տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:59
Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի. Մանուկյան
«Տրանսպորտի թանկացման ուղիղ պատասխանատուն Արամ Զավենի Սարգսյանն է, իր թիմակիցներն ասել են՝ իր հետ քննարկել ենք, ինքն ասել են «ես...
Աղբյուր` Panorama.am
11:38
Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}