ՍԱՊԾ. Հայաստան չի ներկրվել Kellogg ապրանքանիշի՝ ամերիկյան արտադրության վաֆլի
Ամերիկյան Kellogg ընկերությունը հայտնել է Eggo ցորենի վաֆլիների 10 հազար տուփ վաճառքից հետ կանչելու մասին: Պատճառը վաֆլիների հնարավոր վարակումն է Listeria monocytogenes բակտերիաներով: Հետկանչը, ըստ «Գազատա.ռու»-ի, իրականացվելու է ԱՄՆ 25 նահանգներում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական Ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետություն չի ներկրվել Kellogg ապրանքանիշի՝ ամերիկյան արտադրության վաֆլի կամ որևէ այլ արտադրանք:
«Մեր հանրապետություն են ներկրվել նշված ապրանքանիշի՝ բացառապես եվրոպական արտադրության ապրանքատեսակներ, հիմնականում՝ նախաճաշի համար նախատեսված փաթիլներ: Վաֆլի ընդհանրապես չի ներկրվել»,-հայտնում են ծառայությունից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում