Բրեդ Փիթին մեղադրում են երեխաների հետ դաժան վարվելու մեջ
Լոս Անջելեսի ոստիկանությունը վկայութուն է ստացել այն մասին, որ Բրեդ Փիթը բռնություն է կիրառել իր երեխաների նկատմամաբ: People պարբերականի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, երբ մասնավոր ինքնաթիռով պատրաստվել են թռչել Լոս Անջելեսից:
Փիթը երեխայներից մեկի վրա բղավել է, ապա նրան հարվածել: Անջելինա Ջոլին միջադեպին ներկա չի եղել: Նշվում է, որ վեճի պահին Փիթը եղել է ոչ սթափ վիճակում: Փիթը չի ընդունում իր մեղքը, սակայն քննությանը լրջորեն է վերաբերվում:
Աղբյուրը հիշեցնում է, որ Փիթի և Ջոլիի ամուսնալուծության վկայականում նշված է սեպտեմբերի 15-ը, այսինքն՝ միջադեպից մեկ օր անց:
Ամուսնալուծության պատճառներից մեկն էլ երեխաների դաստիարակության հարցում նրանց տարաձայնություններն են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան