Վիսկին ու գլանակը խանգարեցին Ադեբայորին` տեղափոխվել «Լիոն»
Ֆրանսիական «Լիոն» ֆուտբոլային ակումբը որոշել է պայմանագիր չստորագրել Տոգոյի ազգային հավաքականի հարձակվող Էմանուել Ադեբայորի հետ, քանի որ վերջինս բանակցությունների ընթացքում պահանջել է սուրճի մեջ վիսկի ավելացնել և ծխել է: Այս մասին «Mirror»-ի հետ զրույցում հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Բրունո Ժենեզիոն:
«Թիմի կազմում Էմանուելի համար տեղ կգտնվեր, բայց հենց բանակցությունները սկսվեցին, նա պահանջեց վիսկի ավելացնել իր սուրճի մեջ, իսկ ծխախոտը մեկ վայրկյան անգամ ցած չդրեց: Այդ ժամանակ ես հասկացա, որ Ադեբայորը չի համապատասխանում «Լիոնին»,- ասել է Ժենեզիոն:
Հավելենք, որ Ադեբայորն իր մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արսենալում», «Մանչեսթեր Սիթիում», «Ռեալում» և «Տոտենհեմում»: 32-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն անգլիական «Կրիստալ Պալասն» էր, որի կազմում նա մասնակցել է 12 հանդիպման` դառնալով 1 գոլի հեղինակ: 2015/26 թթ. մրցաշրջանի ավարտից հետո ակումբի ղեկավարությունը որոշել էր չերկարաձգել նրա պայմանագրի ժամկետը:
Տոգոյի հավաքականի կազմում Ադեբայորը մասնակցել է 63 հանդիպման` դառնալով 29 գոլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա