Ժոզե Մոուրինյո. «Էյնշտեյնները» փորձում են ջնջել իմ կարիերայի 16 տարիները»
Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ փուլում «Նորթհեմթոնի» նկատմամբ 3:1 հաշվով տոնած հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բոլոր քննադատներին անվանել է «Էյնշտեյններ»: Այս մասին տեղեկացնում է «The Telegraph»-ը:
«Պարզապես մեզ համար վատ շաբաթ էր: Իսկ ահա «ֆուտբոլային Էյնշտեյնները», իսկ նրանք շատ են, փորձում են ջնջել իմ կարիերայի 16 տարիները: Նրանք փորձում են ոչնչացնել «Մանչեսթեր Յունայթեդի» անհավանական պատմությունը` շեշտը դնելով մեկ շաբաթվա ընթացքում գրանցված 3 արդյունքների վրա: Այսպիսին է ժամանակակից ֆուտբոլը: Այն լի է «Էյնշտեյններով»:
Հիմա 3 խաղ սեփական հարկի տակ պետք է անցկացնենք: Տանը խաղալը միշտ էլ հաճելի է: Եթե երկրպագուները հիասթափված են մեզանից, կարող եմ նրանց հասկանալ, բայց, հուսով եմ, որ նրանք, ինչպես միշտ, կաջակցեն մեզ»,- ասել է Մոուրինյոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա