
Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել
«Ռեալ Սոլթի Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը բաց է թողել իր թիմի երեկ կայացած մարզումը: Նախորդ օրվա մարզման ժամանակ հայ ֆուտբոլիստը բախվել է թիմի պաշտպան Ջասթին Գլադին և չի կարողացել ավարտին հասցնել մարզումը:
Ինչպես տեղեկացնում է sltrib.com-ը, սեպտեմբերի 25-ին ՄԼՍ-ի արևմտյան կոնֆերենցիայի հերթական խաղում «Ռեալ Սոլթ Լեյքը» կհյուրընկալի «Դալասին»: Դեռ պարզ չէ, կկարողանա՞ արդյոք Մովսիսյանն այդ խաղում օգնել իր թիմին: Ամեն բան պարզ կդառնա բուժզննումից հետո:
«Մարզման ժամանակ Մովսիսյանը կրունկով դիպել է Ջասթինի ծնկին: Կարծում եմ` ցավոտ հարված էր: Այս պահին ոչինչ ասել չեմ կարող վնասվածքի լրջության աստիճանի մասին: Պետք է սպասենք հետազոտման արդյունքներին»,- ասել է թիմի գլխավոր մարզիչ Ջեֆ Կասարը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին