Վարչապետ. Գուցե մենք տնտեսագիտորեն որոշակի քայլերի գնանք, որոնք շատ մարդիկ չընդունեն
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկայացրել է էներգետիկայի նոր նախարարի ու նախարարության աշխատակազմից իր ակնկալիքները:
«Մենք ապրում ենք բավական բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, բայց միևնույն ժամանակ ռեգիոնալ համագործակցության ֆանտաստիկ հնարավորություններ ունենք, ունենք հզորությունների ավելցուկ, որը պետք է օգտագործենք: Ակնկալում եմ նաև, որ ակտիվ մասնակցեք նոր սակագների մեթոդաբանության ձևավորմանը»,-ասել է վարչապետը նախարարին ներկայացնելիս:
Ընդգծելով, որ էներգետիկ համակարգը մեր երկրի ամենակայացած համակարգերից է և անդրադառնալով նախարարության առջև դրված խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ ակնկալում է նոր հայեցակարգ, որը տարածաշրջանային ակտիվ համագործակցություն կապահովի էներգետիկ շուկայում:
«Գուցե մենք տնտեսագիտորեն որոշակի քայլերի գնանք, որոնք շատ մարդիկ չհասկանան, չընդունեն, բայց մենք սոցիալապես անապահով խավի կողքին կանգնելու խնդիր ունենք, մեր սակագնային քաղաքականությամբ որոշակի բիզնես ուղղությունների ոգևորելու և աջակցելու խնդիր ունենք, որոնք կարող են զարգանալ, տալ հավելյալ արժեք և միևնույն ժամանակ ընդլայնել մեր շուկաները»,-ասել է նա:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, գործադիր մարմնի ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաև ԲԷՑ-ի կառավարման համակարգի վրա՝ շեշտադրելով, որ այնտեղ անհրաժեշտ են որակապես նոր փոփոխություններ՝ ուղղված աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Ֆիանանսների նորանշանակ նախարարի մասին կառավարության ղեկավարը շատ չի խոսել. «Վարդան Արամյանը նոր մարդ չէ համակարգում և լավատեղյակ է ֆինանսական ոլորտին»:
Կարապետյանն ասել է, ֆինանսների նախարարությունը մեր երկրի ամենակայացած ինստիտուտներից է՝ Կարեն Կարապետյանը միևնույն ժամանակ կարևոր է համարել նոր մոտեցումների որդեգրումը մակրոտնտեսական ցուցանիշների ապահովման գործում:
Անդրադառնալով գնումների գործընթացին՝ վարչապետը հատկանշել է. «Ունենք բավական բարդ, խճճված համակարգ առաջին հայացքից: Ակնկալում եմ ֆինանսների նախարարությունից առաջարկություններ՝ ինչպես ենք անում, որպեսզի մեր ֆինանսական հոսքերն ավելի արդյունավետ կառավարենք»:
Հարակից հրապարակումներ`
- Տրանսպորտի և կապի նոր նախարարի ներկայացմանը Գագիկ Բեգլարյանը ներկա չի եղել
- Վարչապետը՝ գյուղնախարարին. Պետք է լինել մաքսիմալ բաց թե՛ գյուղացու, թե՛ գործարարի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան