Երեք հայ շախմատիստ` Վրաստանի ակումբային առաջնությունում
Այսօր մեկնարկում է Վրաստանի շախմատի ակումբային առաջնությունը, որին մասնակցում են 8 թիմեր:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, առաջնությանը մասնակցում են նաև Հայաստանի երեք ներկայացուցիչներ` միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանն ու Տիգրան Հարությունյանը, ինչպես նաև Սուսաննա Գաբոյանը:
Հավելենք, որ Բաղդասարյանը գլխավորում է «Սամեգրելո» ակումբը, այս թիմի կազմում կխաղա նաև Սուսաննա Գաբոյանը, իսկ Տիգրան Հարությունյանը հանդես է գալիս «Նոնա» ակումբում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա