Սուրենյան. Հայաստանի տարածքին է մոտենում ցուրտ մթնոլորտային ճակատ
Հանրապետության տարածքին Սկանդինավիայի շրջաններից մետենում է ցուրտ մթնոլորտային ճակատ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Այսօր երեկոյան ժամերին և գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայկքում և Գեղարքունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, վաղը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայկքում և Գեղարքունիքում ժամանակ առ ժամանակ, իսկ մյուս մարզերում երեկոյան ժամերին կրկին սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ սեպտեմբերի 24-ին այդ ճակատի ներխուժմամբ պայմանավորված երկրի ողջ տարածքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ:
Սեպտեմբերի 25-27-ին հանրապետության ողջ տարածքում կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը Սեպտեմբերի 22-23-ին էապես չի փոխվի, սեպտեմբերի 24-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 9-10 աստիճանով, իսկ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչի արդյունքում այդ գիշեր Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում օդում սպասվում է -2...-3 աստիճան ցուրտ: