Financial Times: Ալիևը Ադրբեջանը դարձնում է իր ընտանեկան կալվածք
«Անկախությունից 20 տարի անց իրավիճակը խիստ վատթարացել է և, ամենայն հավանականությամբ, էլի կվատանա։ Տնտեսական հաջողությունները կործանվում են ամենակուլ կոռուպցիայի պատճառով։ Այս աշնանը սպասվող սահմանադրական բարեփոխումները էլ ավելի կուժեղացնեն նախագահ Ալիեւի իշխանությունը, ով ղեկավարում է Ադրբեջանը, իբրև ընտանեկան կալվածք…»։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times օրաթերթը, անդրադառնալով Ադրբեջանում անկախության տարիներին կուտակված խնդիրներին։
«Նավթի արդյունահանման ծավալները պակասել են և էլ ավելի կպակասեն։ Բնական գազի նոր հայտնաբերված պաշարները կօգտագործվեն ներքին սպառման համար, իսկ Շահ Դենիզի պաշարների արդյունահանման երկրորդ փուլը կսկսվի սպասվող միջազգային ցածր գների պարագայում», - գրում են հոդվածի հեղինակները։
«Այս բոլորը լուրջ մարտահրավերներ են Ադրբեջանի համար, սակայն ամենից իրական խնդիրը կոռուպցիան և ավելի խստացող ավտորիտար ռեժիմն է», - կարդում ենք հոդվածում։
Հոդվածի հեղինակները առաջարկում են Վաշինգտոնին և Բրյուսելին հստակ ազդակներ ուղարկել Բաքու և Միջին Ասիայի այլ երկրներ առ այն, որ այդ տարածաշրջանը Արևմուտքի ռազմավարական շահերի շրջանում է, և որ ազատությունների նկատմամբ բռնությունները և կոռուպցիան պատժվելու են Արևւմուտքի կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան