Զարմանալի փաստեր Հայաստանի մասին. «The telegraph»-ի անդրադարձը
«The telegraph» պարբերականը՝ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ ներկայացրել է 25 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնք քչերը գիտեն:
Այն գինի արտադրող ամենահին երկիրն է, դրա մասին են վկայում 2011 թվականին Արենի գյուղի քարանձավում հայտնաբերված իրերը:
Այն Քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրն է՝ դրա մասին վկայում են հազարմյա բազմաթիվ եկեղեցիները: Անհնար է ընտրել լավագույն վանքը, բայց առավել հայտնիներից է 9-րդ դարում կառուցված Տաթևի եկեղեցին: Այն զարմանահրաշ շինություն է գեցեկագույն մի վայրում:
Զարմանալի հաջորդ փաստը հայտնի պարբերականը համարում է այն, որ շախմատը դպրոցական ծրագրի մաս է: Դրանով է բացատրվում, թե ինչու են հայերն այդքա ուժեղ շախմատում՝ 1999-ին տղամարդկանց հավաքականը դարձել է Եվրոպայի թիմային առաջնության հաղթող, 2011-ին՝ աշխարհի չեմպիոն, 2006, 2008, 2012-ին՝ օլիպիական խաղերի չեմպիոն:
1915 թվականին Օսմանյան կայսրությունը կազմակերպված բնաջնջում է 1.5 մլն հայերի, այն պատմության մեջ հայտնի է որպես Հայոց Ցեղասպանություն: 28 երկրների
կառավարություններ՝ այդ թվում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, այն որակել են ու ճանաչել որպես Ցեղասպանություն: Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողը տեղակայված է Ծիծեռնակաբերդում:
Առավել մեծ թվով հայեր ապրում են արտասահմանում, քան Հայաստանում: 1915 թվականից հետո հայերը սփռվում են ողջ աշխարհում: Առավել ուժեղ համայնքեր ձևավորվում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում: Մոտ 5.6 մլն մարդ ապրում է տարբեր երկրներում, Հայաստանում ապրում է 3 մլն մարդ:
Հայաստանն ունի հեղինակություններ, այն Շերի, Անդրեյ Աղասիի, Սերժ Թանկյանի հայրենիքն է: Քարդաշյանները ևս հայի արմատներ ունեն, նրանց հայրը՝ Ռոբերտը, ամերիկահայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչ է:
Հայաստանցիները կարծում են, որ գիտեն՝ որտեղ է Նոյի տապանը: Նրանք հավատում են, որ տապանը կանգ է առել Արարատ լեռան ստորոտին: Չնայած իրականացրած բազմաթիվ գիտարշավներին, տապանը երբեք չի գտնվել, բայց դա չի խանգարում, որ այն պատկերաված լինի Հայաստանի զինանշանի վրա:
Հայաստանի ազգային խորհրդանշան հանդիսացող Արարատ լեռը Թուրքիայի տարածքում է:
Հայաստանի մայրաքաղաքը ամենահիներից մեկն է: Երևանը 29 տարով մեծ է Հռոմից: Ձյունագագաթ Արարատի դիմաց սփռված քաղաքում շատ են պատմական շենքերը, էլ չենք խոսում թանգարանների մասին:
Երևանը հայտնի է «վարդագույն քաղաք» անունով: Անունը ստացել է վարդագույն քարի պատճառով, որով կառուցված են քաղաքի բազմաթիվ շենքեր:
Չերչիլը համտեսել է հայկական կոնյակը: Երկրորդ համաշխարահային պատերազմի ընթացքում Ստալինը մի քանի տասնյակ տուփ կոնյակ է ուղարկում Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլին, վերջինս մեծ հաճույքով խմում է դրանք: Որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ Չերչիլը կոնյակի մեծ սիրահար է:
Հայաստանում՝ Տաթևում է գտնվում ամենաերկար ճոպանուղին: Այն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում ունի 5752 մ: Այն կապում է Հալիձոր գյուղը Տաթևի վանքի հետ՝ անցնելով Որոտան գետի վրայով:
Այն պատերազմական վիճակոմ գտնվող երկիր է, Հայաստանի ու հարևան Ադրբեջանի հարաբերությունները երկար տարիներ լարված են, երկու երկրները պատերազմի մեջ են իրար հետ:
Հայաստանում կարող եք դահուկներով սահել: Այդ առումով միակ հանգստավայրը Ծաղկաձորն է:
Հայաստանը թռչունների երկիր է: Եվրոպայում հաշվված 530 թռչուններից 345ին կարող ենք հանդիպել այստեղ՝ կարապ, բազե, արծիվ: Այս թռչունը պատկերված է ՀՀ զինանշանի վրա:
Հայաստանի հացը՝ լավաշը 2014-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:
Հայաստանի մասին զարմանալի մյուս փաստերը՝ սկզբնաղբյուրում : Լուսանկարները՝ «The telegraph»-ից: