Մարզահամերգային համալիրի համար պետք է այնպիսի կառավարիչ ընտրել, որը կկարողանա շահույթ ստանալ. Կարեն Կարապետյան
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կանոնադրական գործառույթներն իրականացնելու և բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում, որի համաձայն ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունն ուղղակի վաճառքի ձևով ձեռք կբերի համալիրի սեփականությունը հանդիսացող անշարժ և շարժական գույքը սնանկության գործով կառավարչից:
Պետական գույքի առավել արդյունավետ կառավարման միասնական քաղաքականություն իրականացնելու, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 2016թ.-ի երկրորդ կիսամյակում բյուջետային ֆինանսավորումն ապահովելու անհրաժեշտությամբ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է Պետական գույքի կառավարման վարչության պետին առաջարկություններ ներկայացնել մարզահամերգային համալիրի կառավարման հետ կապված, որպեսզի այն ֆինանսական բեռ չլինի պետության համար:
Վարչապետ Կարեն Կարապետյանը խոսքերով՝ Մարզահամերգային համալիրի համար անհրաժեշտ է այնպիսի կառավարչի ընտրել, որը կկարողանա այն այնպես շահագործել, որ ստանա եկամուտ և նույնիսկ հարկեր վճարի պետությանը:
Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվել է, թե ինչ լիազորություններ ունի Մարզահամերգային համալիրի կառավարիչը, որին ի պատասխան Սահակյանն ասել է, թե կառավարիչն, ըստ կանոնադրության, կատարում է իր վրա դրված պարտականությունը:
«Ես հասկանում եմ, որոշակի բիզնես միջավայր ստեղծելը բարդ է, բայց մենք պետք է մի կառավարիչ ընտրենք, որն այդ բեռը կհաղթահարի»,- ընդգծել է վարչապետը Կարապետյանը` հավելելով, որ պետք է այնպիսի կառավարիչ ընտրել, որը կկարողանա շահույթ ստանալ:
Միաժամանակ, վարչապետը նշել է, որ այլ երկրներում նմանատիպ համալիրներին ոչ թե պետությունն է գումար հատկացնում, այլ նրանք ինքնաֆինանսավորվում են:
«Այնպիսի կառավարիչ պետք է ընտրենք, որ ոլորտը տանք, ասենք՝ մեզնից փող մի ուզի, դեռ մի բան էլ փող աշխատի, մեզ հարկ տուր»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մարզահամերգային համալիրը պետք է մասնավորեցվի. Արման Սահակյան
- Մարզահամերգային համալիրի կառավարումը վերապահվեց Պետգույքի կառավարման վարչությանը
- Կառավարությունը չեղյալ համարեց Մարզահամերգային համալիրի վաճառքի պայմանագիրը
- Դավիթ Հարությունյանը՝ Մարզահամերգային համալիրի մասին
- Նարեկ Սարգսյան. Մարզահամերգային համալիրի շենքի դեֆորմացիա ուղղակի չի կարող լինել
- «Պաշտոնապես պնդում եմ, որ Մարզահամերգային համալիրում կազինո չի լինելու». ՀՀԿ խոսնակ
- Մարզահամերգային համալիրի վաճառքի շուրջ հարցերն ու մտահոգություններն ավելանում են
- Մարզահամերգային համալիրը վաճառվեց
- Մարզահամերգային համալիրը վերածվեց ՊՈԱԿ-ի
- Հետամուտ ենք լինելու, որ այս գործով ծածկադմփոց չլինի. Մարզահամերգային համալիրի սեփականատիրոջ ներկայացուցիչ
- Դ. Հարությունյան. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պահպանելու է իր անունը
- Ի՞նչ ճակատագիր է սպասվում մարզահամերգային համալիրին և ինչ է խոստանում կառավարությունը
- Մարզահամերգային համալիրում ալան-թալան է կատարվում. Կորյուն Գրիգորյան
- Դավիթ Հարությունյանը՝ Մարզահամերգային համալիրի աճուրդի, ՊՆ-ին հանձնելու մասին
- Մարզահամերգային համալիրի իրական գնահատում տեղի չի ունեցել. ներկայացուցիչ
- Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ. Ամեն ինչ արվում է նախկին գործարքի մութ մասերը փակելու համար
- Մարզահամերգային համալիրը Կառավարությունը պարտքի դիմաց հանձնեց Պաշտպանության նախարարությանը
- 10 մլրդ 283 մլն դրամ. մարզահամերգային համալիրը կրկին հանվել է աճուրդի
- Մարզահամերգային համալիրն արդեն հնարավոր է գնել 11 միլիարդով
- Մարզահամերգային համալիրում ԴԱՀԿ-ն գործել է օրենքով սահմանված կարգով. պարզաբանում (տեսանյութ)
- Մարզահամերգային համալիրի 5-րդ աճուրդը ևս անցավ առանց արդյունքների
- Մարզահամերգային համալիրի շենքը դարձյալ հանվել է աճուրդի
- Ինչո՞ւ կառավարությունը չի գնում Մարզահամերգային համալիրը