Հոնդուրասի ԱԳ նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեսպաններ հավատարմագրելու մասին
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպումներ է ունեցել Իսլանդիայի արտաքին գործերի, արտաքին առևտրի նախարար Լիլյա Ալֆրեդսդոտիրի և Հոնդուրասի արտգործնախարար Մարիա Դոլորես Ագուերոյի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպումների ընթացքում անդրադարձ է արվել երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիներին։
Կարևորվել է իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, փոխայցելությունների կազմակերպումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը, առևտրատնտեսական կապերի աշխուժացումը։
Հոնդուրասի արտգործնախարարի հետ հանդիպմանը երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել` գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով։
Այդ առումով պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրելու, իրավապայմանագրային դաշտ ձևավորելու, միջազգային կազմակերպություններում համագործակցելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Էդվարդ Նալբանդյանը նախագահել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստը
- Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
- Նալբանդյանը շարունակում է նյու-յորքյան հանդիպումները
- Նալբանդյան. Որևէ պետություն ի վիճակի չէ միայնակ լուծել փախստականների խնդիրները
- Նալբանդյանն ու Կուրցը քննարկել են հայ-ավստիրական համագործակցության ընդլայման հարցեր
- Նալբանդյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները
- Նյու Յորքում քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացան վերաբերյալ հարցեր
- Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ