Լուրջ վտանգելու ենք պատմամշակութային ժառանգության պահպանությունը. Հասմիկ Պողոսյանը՝ վարչապետին
«Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագծում կատարված փոփոխությունների համաձայն՝ քաղաքաշինության նախարարությունը վերացվում է, և ստեղծվում է ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե: Այսպիսով՝ մշակութային արժեքների պահպանման լիազորությունն առանձնացվում է մշակույթի նախարարությունից:
«Ես գիտեմ, որ մշակույթի նախարարը դա սխալ կհամարի, որ՝ մշակույթի նախարարությունը այն ավելի լավ կպահպանի, քան ճարտարապետները, քանի որ նրանք ավելի ագրեսիվ են, ժամանակակից են, բայց մենք ուզում ենք մշակութային արժեքների պահպանության լիազորությունը տալ կոմիտեին»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Բնականաբար, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն առարկեց` ասելով, որ ինչպես էլ իրավաբանական հարցերը ձևավորվեն, Հայաստանը տարիներ շարունակ հիմնվել է եվրոպական փորձի վրա, քանի որ մեր պատմամշակութային ժառանգությունն իր կշռով համահունչ է այնպիսի պետությունների չափանիշներին, ինչպիսիք են Իտալիան ու Ֆրանսիան:
«Կիրառելով փորձը թե օրենսդրական դաշտում, թե այլ գործընթացներում, մենք այդ ոլորտ զարգացրել ենք այդ տրամաբանության մեջ: Այդ երկրներում շատ մեծ կշիռ է տրվում հուշարձանների պահպանության ոլորտին, դրանք հզորագույն կառույցներ են, գործակալություններ` բոլոր տեսակի լծակներով, ներառյալ` վերահսկողական: Իմ կարծիքով` քաղաքաշինության խնդիրները դնել մի կառույցի մեջ` հուշարձանների պահպանության ոլորտի հետ, դա նշանակում է, որ մենք լուրջ վտանգելու ենք պատմամշակութային ժառանգության պահպանությունը: Ես խնդրում եմ հաշվի առնել իմ ահազանգը` մեր ազգային մշակույթի շահերից ելնելով, այս հարցը լրջագույնս քննարկվի»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:
Քաղաքաշինության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Սարգսյանն էլ նկատեց, որ այստեղ կա թյուրըմբռնում:
«Խոսքը հուշարձանների պահպանության մասին չէ: Խոսքը գնում է միմիայն վերակառուցվող հուշարձաններին՝ այնքանով, որ դրանք կապ ունեն ճարտարապետության կամ շինարարության հետ»,- ընդգծեց Նարեկ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք ընդամենը ակցենտն ենք փոխում. Կարեն Կարապետյանը՝ Արծվիկ Մինասյանին
- Մի քանի նախարարություն կանվանափոխվի, մեկը կվերափոխվի կոմիտեի
- Գառնի ու Զվարթնոց սրբավայրերում կատարվածը` դաս. Պողոսյանը նոր առաջարկով դիմելու է նախարարին
- Սոցցանցերը մշակույթի նախարարությանը հուշում են իր տեղը
- Տեր Ասողիկ. Սրբազան Հայաստանում դատապարտելի է տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ սրբավայրերի նվաստացումը
- Մշակույթի նախարարությունն արձագանքել է ՄԻՊ-ի՝ Փակ շուկայի խնդրին վերաբերող մեղադրանքին
- «Մշակույթի նախարարությունն իր ստամոքսային մտածողությամբ փորձում է պղծել մեր մշակույթը». պատմաբան
- Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին