Սակագների նոր մեթոդաբանությունը պետք է լուծի սոցիալական խնդիրներ. Աշոտ Մանուկյան
Գազի և էլեկտրաէներգիայի սակագների նոր մեթոդաբանությունը պետք է ապահովի որոշակի սոցիալական խնդիրների լուծում և խթանի գործարարությունը: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
«Մեթոդաբանությունը, որն այսօր գործում է, հաստատվեց այն ժամանակ, երբ մենք երկրում` էներգետիկայի համակարգում, ունեինք լրջագույն խնդիրներ, չվճարումները հասնում էին տասնյակ տոկոսների: Նոր մեթոդաբանությունը, որը պետք է ընտրենք, պետք է ապահովի համակարգի անխափան աշխատանքը, անվտանգությունը, ինչպես նաև որոշակի սոցիալական խնդիրներ և խթանի գործարարությունը»,- նշեց Աշոտ Մանուկյանը:
Ինչ վերաբերում է ժամկետներին՝ նախարարը դժվարացավ նշել հստակ ժամկետներ, թե երբ կընդունվի նոր մեթոաբանությունը:
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում Կարեն Կարապետյանն առաջարկել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի և բնական պաշարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան