Մի քանի նախարարություն կանվանափոխվի, մեկը կվերափոխվի կոմիտեի
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր գործադիրի նիստում ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Այսպիսով, քաղաքաշինության նախարարությունը կվերանա և կդառնա կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե, իսկ էներգետկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարություններն անվանափոխվեցին:
Ստորև ներկայացնում են նոր անվանումները:
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
2) առողջապահության նախարարություն,
3) արդարադատության նախարարություն,
4) արտաքին գործերի նախարարություն,
5) արտակարգ իրավիճակների նախարարություն,
6) բնապահպանության նախարարություն,
7) գյուղատնտեսության նախարարություն,
8) ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, (էկոնոմիկայի նախարարության փոխարեն)
9) էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար.
10) կրթության եւ գիտության նախարարություն,
11) մշակույթի նախարարություն,
12) պաշտպանության նախարարություն,
13) սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն,
14) սփյուռքի նախարարություն,
15) տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն,
16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն,
17) ֆինանսների նախարարություն,
18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
19) միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին