Charlie Hebdo-ի ծաղրանկարների հերոսներն են Պուտինն ու Թրամփը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը դարձել են ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի նոր համարի հերոսները: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն:
Համարը վաճառքի է հանվել սեպտեմբերի 22-ին: Ընտրություններում հանրապետականի հաղթանակի հեռանկարներին նվիրված հոդվածն ուղեկցվում է ծաղրանկարներով, որոնցում քաղաքական գործիչները պատկերված են միասին:
«Քիչ է ասելը, որ Կրեմլն իր կողմն է զբաղեցրել (աջակցելով Թրամփին- «Ռիա նովոստի»-): Եթե Թրամփը նախագահ դառնա, Ռուսաստանը մեծապես կշահի: Պուտինի մեծ սիրահար Թրամփը կշտապի չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և ճանաչել Ղրիմի բռնակցումը»,- գրում են Charlie Hebdo-ի լրագրողները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան