Թուրքական քաղաքի վրա հրետանային արկեր են ընկել
Թուրքիայի հարավային` Սիրիային սահմանակից Քիլիս քաղաքի վրա կրկին հրետանային արկեր են ընկել:
Թուրքական մամուլի հրապարակումների համաձայն, դրանք արձակվել են Սիրիայի` «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքից և վնասել քաղաքի շուկայի տարածքում գտնվող երկու խանութներ:
Պայթյունի հետևանքով կան վիրավորներ, այդ թվում` երեխաներ: Այս պահի դրությամբ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 6 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա