«Բավարիան» Լևանդովսկուն ռեկորդային պայմանագիր է առաջարկում
Լեհ Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիայի» հետ նոր պայմանագրի ստորագրման դեպքում կարող է դառնալ Բունդեսլիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, հարձակվողի տարեկան աշխատավարձը կկազմի 15 մլն եվրո։ Հենց այդքան է ստանում «Բավարիայի» առաջատար խաղացողներից մեկը՝ Թոմաս Մյուլլերը։
Ինչ վերաբերում է Լևանդովսկու գործող պայմանագրին, ապա այն կլրանա 2019 թ.։ «Բավարիան» ցանկանում է փաստաթղթով ամրագրել նրա ներկայությունը մյունխենյան թիմում մինչև 2021 թ.։
Անցած մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը 32 հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում, որոնցում խփել է 30 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 4 խաղում Լևանդովսկին 6 գոլ է խփել։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա