Բուսկետսը նոր պայմանագիր է ստորագրել «Բարսելոնի» հետ
Սերխիո Բուսկետսն իր ստորագրությունն է դրել «Բարսելոնի» հետ նոր համաձայնագրի տակ։ Հենակետային կիսապաշտպանի նոր պայմանագիրը հաշվարկված է 5 տարվա համար՝ 2 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Բարձրացվել է նաև փոխհատուցման գումարի չափը։ Պոտենցիալ գնորդները, եթե ցանկանում են շրջանցել «Բարսելոնին» ու անմիջական բանակցություններ վարել ֆուտբոլիստի հետ, նրա տեղափոխության համար կատալոնյան ակումբին պետք է վճարեն 200 մլն եվրո։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Հիշեցնենք, որ 28-ամյա Սերխիոն «Բարսելոնի» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Հիմնական թիմի կազմում անցկացրած 6 տարվա ընթացքում Սերխիոն հաղթել է 23 մրցաշարում, այդ թվում 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայում, 6 անգամ՝ Իսպանիայի առաջնությունում։
Բացի այդ, Բուսկետսը 86 անգամ ասպարեզ է դուրս եկել Իսպանիայի ազգային թիմի կազմում՝ 2010 և 2012 թթ. համապատասխանաբար հռչակվելով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա