ԶՈՒ-ի տեխնիկական և սպառազինության համալրման հետ կապված որևէ հարցականներ և մտահոգություններ չպետք է ունենանք. Էդուարդ Շարմազանով
Հայկական բանակի սպառազինության և տեխնիկական համալրվածության հետ կապված որևէ կասկած չի կարող լինել: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մեր հասարակությունը, նաև՝ սփյուռքահայերը, Զինված ուժերի տեխնիկական և ռազմական համալրման հետ կապված որևէ հարցականներ և մտահոգություններ չպետք է ունենան: Դրա վառ ապացույցը Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթն էր: Բնականաբար, մենք դրական ենք գնահատում իրականացված աշխատանքը»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովը միաժամանակ նշեց, որ ինքը մեկ անգամ չէ նշել, որ Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է երկարաժամկետ ու կայուն անվտանգության համակարգ ունենալը. «Մինչև ապրիլյան պատերազմը և դրանից հետո նշել ենք, որ Հայաստանի Հանրապետության համար թիվ մեկ խնդիրը դեռ երկար ժամանակ մնալու է ամուր անվտանգության համակարգ ունենալը, քանի որ առանց ամուր անվտանգության համակարգի մենք չենք կարող խոսել ոչ տնտեսական համակարգի, ոչ էլ համակարգային բարեփոխումներից»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին