Կոսովոյի դպրոցներում բաժանված քարտեզները բարկացրել են թուրքերին
Կոսովոյի Պրիզրեն քաղաքի դպրոցներին բաժանված քարտեզում Թուրքիայի արևելյան հատվածը (Արևմտյան Հայաստան) նշված է որպես Հայաստան, իսկ հարավ-արևելյանը` որպես Քրդստան, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Պրիզրեն քաղաքի կրթության պատասխանատուներից մեկը նշել է, որ այդ քարտեզները դեռևս 2005-ին թվականին մատակարարվել են ալբանական որոշ ընկերությունների կողմից:
Նա նաև նշել է, նախկինում դպրոցներից հավաքվել են այդ քարտեզները, սակայն որոշները մնացել են և ներկայում էլ դրանք հեռացվում են դպրոցներից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները