Մաուրո Իկարդի. «Ուզում եմ Մեսսիի հետ խաղալ հավաքականում»
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին խոստովանել է, որ շատ է ցանկանում Լիոնել Մեսսիի հետ պարբերաբար խաղալ Արգենտինայի հավաքականում։ Միլանյան թիմի հարձակվողն անցկացրած 4 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ, սակայն չի հրավիրվել հավաքական։
«Եթե ինձ հրավիրեին, ուրախ կլինեի խաղալ այդ մեծագույն ֆուտբոլիստների հետ,- Իկարդիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Նրանց կողքին շատ բան կարելի է սովորել։ Կարծում եմ՝ Արգենտինայի հավաքականի հարձակման գիծն ամենաուժեղն է աշխարհում։ Ուզում եմ խաղալ Մեսսիի՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հետ։ Դա ցնցող կլինի»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա