Կեղծիքներ «Միլանի» գնման գործընթացում
Չինական ներդրողների խումբը, որը շարունակում է աշխատել «Միլանի» բաժնետոմսերի գնման ուղղությամբ, բանակցությունների նախնական փուլում կեղծ փաստաթղթեր է ներկայացրել։ Ասիացի գործարարները պետք է իտալական կողմին բանկային երաշխիքներ ներկայացնեին։ Սիլվիո Բեռլուսկոնիի «Fininvest» կազմակերպությունը, որն ավելի վաղ համաձայնեցրել էր «Միլանը» չինացի գործարարներին 740 մլն եվրոյով վաճառելու հարցը, այդ թվում՝ ակումբի պարտքերը, ապրիլի 25-ին պոտենցիալ գնորդներից ստացել է բանկային փաստաթուղթ, որը տեղեկատվություն է պարունակել բանկային վերջին ակտիվության ու հաշվեհամարին 128 մլն եվրոյի առկայության մասին։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։
Սակայն «Jiangsu Co» բանկը, որի անունից ներկայացվել էին փաստաթղթերը, հայտարարել է, որ չինացի ներդրողներին նման փաստաթուղթ չի տրամադրել։
Չնայած այդ հանգամանքին, կողմերը շարունակում են բանակցությունները, որոնք պետք է ավարտվեն տարեվերջին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա