Մոնղոլ մարզիչները որակազրկվեցին 3 տարով
Միջադեպը գրանցվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտից հետո, որում մոնղոլ Մանդահնարան Գանզոռիգիյին հանդիպում էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Իխտիեր Նավրուզովի հետ։ Մարտի ավարտից հետո հաշիվը 7։6 էր՝ հօգուտ մոնղոլ մարզիկի, և թիմը տոնում էր հաղթանակը։ Սակայն ուզբեկական կողմի բողոքից հետո մրցավարները հաշիվը դարձրեցին հավասար՝ 7։7, որը բրոնզե մեդալ պարգևեց Նավրուզովին, քանի որ վերջին արդյունավետ գործողությունը նա էր կատարել։
Մոնղոլ մարզիկի մարզիչները, որպես բողոքի նշան, հանել են մարզաշապիկները՝ դրանք նետելով մրցավարական սեղանի առջև։
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան մարզիչներին որակազրկել է 3 տարով։ Բացի այդ, մոնղոլական ֆեդերացիան պետք է 45 հազար եվրո տուգանք վճարի։ Այս մասին հայտնում է eurosport.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա