ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է «Եվրո-2020»-ի լոգոտիպը
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Լոնդոնում ներկայացրել է «Եվրո-2020»-ի լոգոտիպը։ Հիշեցնենք, որ այդ մրցաշարը կանցկացվի Հին աշխարհի 13 քաղաքում։
Շնորհանդեսի ժամանակ ներկայացվել է նաև Լոնդոնի լոգոտիպը. Անգլիայի մայրաքաղաքում կայանալու են կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները։ Եվրոպայի առաջնության վճռորոշ 3 խաղն էլ կհյուրընկալի «Ուեմբլին»։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Ավելացնենք, որ «Եվրո-2020»-ի խաղերը կկայանան Բիլբաոյում, Բուդապեշտում, Բրյուսելում, Գլազգոյում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Մյունխենում, Բաքվում, Սանկ Պետերբուրգում, Հռոմում և Լոնդոնում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա