Պավել Մանուկյանը տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց»
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, որը վիրահատվել և հետվիրահատական բուժման փուլ էր անցնում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, այսօր տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»:
Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը իրեն համեմատաբար նորմալ է զգում:
«Իհարկե, դեռևս խնդիր կա, ծունկը անշարժ վիճակում է գտնվում, նշանակվել են որոշակի վարժություններ,շարժել ծունկը, որ չքարանա: Հենակների օգնությամբ կարողանում է տեղաշարժվել», -հավելեց փաստաբանը:
Պավել Մանուկյանը «Էրեբունի»-ում վիրահատվել էր սեպտեմբերի 9-ին և մինչ այժմ գտնվում էր քաղաքացիական հիվանդանոցում:
Հարակից հրապարակումներ`
- Վստահաբար ասում եմ՝ Պավել Մանուկյանի ոտքի կարճացման խնդիր չկա. Բժիշկ
- Պավել Մանուկյանը վիրահատվում է
- Գերազանց եմ, գերազանց. Պավել Մանուկյանը տեղափոխվեց «Էրեբունի» ԲԿ
- Պավել Մանուկյանի առողջացումը ռեալ իրականանում է, և նա կարողացել է քայլել. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին