Ռուբեն Վարդանյան. Պետք է օգտվել աշխարհով մեկ հայերի սփռված լինելուց
«Սփյուռքի նաև այլ ազգի գիտնականների հետ պետք է Հայաստանում զարգացնենք գիտության այն ուղղությունները, որտեղ առավելություններ ունենք»,-այսօր «Համահայկական գիտական համաժողով»-ի ժամանակ ասաց IDEA հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանը:
Կարևորելով համաժողովի անցկացումը, նա նշեց, որ պետք է օգտվել աշխարհով մեկ հայերի սփռված լինելուց:
«Մենք հայտարարել ենք գիտության և տեխնոլոգիաներն օժանդակող հիմնդրամի՝ «FAST»-ի ստեղծման մասին: Այն ուղղված է Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր զարգացնելուն և հայաստանյան ու միջազգային գիտնական հանրությունների տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելուն: Հիմնադրամում առաջին 10 միլիոն դոլարը կներդնի մեր ընտանիքը: Հուսով ենք, որ այն խթան կհանդիսանա, որ ֆոնդը դառնա 200 մլն դոլար»:
IDEA հիմնադրամի նախագահը տեղեկացրեց, որ գումարը կուղղվի չորս ուղղություններով. «Առաջին՝ ոչ մեծ մասը կուղղվի կրթությանը, երկրորդը հետաքրքիր գաղափարների համար տրվող դրամաշնորհները կլինեն, մյուսը կուղղվի սթարթափերին, մնացածով էլ կփորձենք որոշ արտադրությունների ուղղություններ բերել Հայաստան»:
Նշենք, որ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Համահայկական գիտական համաժողով»-ին մասնակցելու համար Երևան են ժամանել տարբերի երկրների հայազգի գիտնականներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին