Վարչապետը՝ գյուղնախարարին. Պետք է լինել մաքսիմալ բաց թե՛ գյուղացու, թե՛ գործարարի համար
«Աշխատանքային հարուստ փորձ է կուտակել գյուղատնտեսության բնագավառում կառավարման մշակույթ ունեցող ձեռնարկությունում և լավ պատկերացնում է ոլորտը»,- այսպես վարչապետ Կարեն Կարապետյան ներայացրել է գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին։
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կառավարության ղեկավարը կարևորել է գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագրի մշակումը, որը կներառի զարգացման հեռանկարներ ունեցող բոլոր ուղղությունները:
«Պետք է ուսումնասիրել, թե որոնք են մեր թիրախային կետերը, որ ոլորտները մենք կարող ենք զարգացնել, որոնք են մեր նեղ տեղերը, որ խանգարում են, որպեսզի բիզնեսն այդտեղ զարգանա: Պետք է լինել մաքսիմալ բաց և հասանելի թե՛ գյուղացու, թե՛ ոլորտի գործարարի համար», - ասել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը նշել է, որ ի դեմս գյուղատնտեսության նախարարության՝ գյուղացին և գործարարը պետք է տեսնեն իրենց օգնականին, իրենց շահերի պաշտպանին, գյուղատնտեսության ոլորտի օմբուդսմենին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նակին նախարար Սերգո Կարապետյանին նրան կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ նա իր փորձով և մասնագիտական կարողություններով կշարունակի նպաստ բերել ոլորտի զարգացմանը:
Ի դեպ,նշվում է նաև, թե՝ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության վարչական շենքից նախարարություններ գնացել է ոտքով՝ հատելով հարակից այգին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան