Դավիդ Լուիս. «Շոկի մեջ էի, երբ տեսա նույն տղային, բայց արդեն մեծացած»
«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսն ինստագրամի իր էջում հետաքրքիր պատմություն է պատմել մի երիտասարդի մասին, ով տարիներ շարունակ «հետապնդել» է իրեն` ընդամենը մի քանի բառ ասելու համար:
«Առաջին հերթին` ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ երիտասարդին: Առաջին անգամ նրան տեսել եմ 5 տարի առաջ: Նա մինչև հյուրանոցային համալիր վազեց իմ հետևից, որպեսզի ասի «բարև»: Հետո այդ ամենը շարունակվեց` արդեն մինչև իմ տուն: Նա միշտ հարգալից էր և ընդամենը ողջունում էր, շնորհավորում և ասում բարի գիշեր:
Նախորդ շաբաթ եկել էի Լիվերպուլ: Զգացի, որ մեկը վազում է իմ հետևից: Շոկի մեջ էի, երբ տեսա այդ նույն տղային, բայց արդեն մեծացած: Նա մոտեցավ ինձ և ասաց, որ աջակցում է ինձ ու իմ թիմին, բարի գիշեր մաղթեց ու գնաց:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ինձ այս աշխատանքն է տվել, որի շնորհիվ կարող եմ նման մարդկանց հետ ծանոթանալ: Երբ ես նրան մարզաշապիկ նվիրեցի, գեղեցիկ քայլը ես չէ, որ արեցի, այլ տղան, ով երկար տարիներ երկրպագում է ինձ ու իմ թիմին: Իսկական երկրպագու, շնորհակալ եմ, թող Աստված պահի քեզ ու քո ընտանիքին»,- գրել է Դավիդ Լուիսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա