Հեծանվավազքի մասնակիցները 14 օրվա ընթացքում անցել են 1700 կմ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի կազմակերպած հեծանվավազք-ուխտագնացությունը՝ նվիված ՀՀ անկախության 25-ամյակին, տևել է 14 օր: Հեծանվավազքին մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաները, որոնք 2 շաբաթվա ընթացքում անցել են 1700 կիլոմետր՝ Երևանից հասնելով Ստեփանակերտ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Մասնակիցները եղել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում՝ արշավելով Երևանից Աշտարակ-Գյումրի-Տաշիր-Ստեփանավան-Վանաձոր-Ալավերդի-Ախթալա-Նոյեմբերյան-Բերդ-Իջևան-Դիլիջան-Սևան-Գավառ-Մարտունի-Եղեգնաձոր-Վայք-Սիսիան-Ստեփանակերտ-Մարտունի (ԼՂՀ) ճանապարհով և Արցախից վերադարձել են Գորիս-Կապան-Արարատ-Արտաշատ-Մասիս-Էջմիածին երթուղով՝ հասնելով Երևան: Մարզադպրոցի սաների հետ միասին ուխտագնացությանը մասնակցել է նաև Հայաստանի լեռնահեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Մարտին Շարբաթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա